ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Վեր­ջին տեխ­նո­լո­գիա­նե­րով զին­ված հա­րուստ, ան­պարտ բա­նակ, սե­փա­կա­նին զու­գա­հեռ՝ պե­տա­կան հզոր ար­դ­յու­նա­բե­րութ­յուն պի­տի ստեղ­ծենք»

«Վեր­ջին տեխ­նո­լո­գիա­նե­րով զին­ված հա­րուստ, ան­պարտ բա­նակ, սե­փա­կա­նին զու­գա­հեռ՝ պե­տա­կան հզոր ար­դ­յու­նա­բե­րութ­յուն պի­տի ստեղ­ծենք»
06.11.2020 | 10:42

«Ի­րա­տե­սի» հյու­րը գրող ՍԱԹԵ­ՆԻԿ ՄԿՐՏ­ՉՅԱՆՆ է:


-Տի­կին Սա­թե­նիկ, կո­րո­նա­վի­րու­սի սպառ­նա­լի­քի լուրն ա­ռաք հայ­րե­նի­քից հե­ռու, երբ հյու­րըն­կալ­վում էիք ար­տերկ­րում ապ­րող Ձեր ազ­գա­կան­նե­րի մոտ: Պատ­մում եք, որ իս­կույն կա­յաց­րիք տուն վե­րա­դառ­նա­լու վճիռն ու ե­կաք: Ին­չու՞: Տու՞նն է ա­մե­նա­հու­սա­լի ա­պաս­տա­նը վտան­գի պա­հին, ե­թե ան­գամ այն իր հեր­թին լի է հա­զար ու մի վտանգ­նե­րով:
-Երբ Պարս­կաս­տա­նից ա­ռա­ջին վի­րու­սա­կի­րը մտավ Հա­յաս­տան, ես հա­րա­զատ­նե­րիս ա­սա­ցի՝ ինձ ճա­նա­պար­հեք, ես գնամ: Հա­րա­զատ­ներս ընդ­դի­մա­ցան, բայց ես ա­սա­ցի, որ պի­տի գնամ ու ժո­ղովր­դիս հետ լի­նեմ: Վի­րա­վոր­վե­ցին, զար­մա­ցան. «Մե՞նք չենք քո ժո­ղո­վուր­դը»: Ա­սա­ցի. «Չէ՜, դուք իմ ժո­ղո­վուր­դը չեք, դուք իմ սիրտն եք, իմ ժո­ղո­վուրդն այն­տեղ է»: Տոմս գնե­ցինք Ե­կա­տե­րին­բուր­գից Հա­յաս­տան թռ­չող վեր­ջին ինք­նա­թի­ռի հա­մար: Զար­մա­նա­լի դա­տար­կու­թյուն էր օ­դա­նա­վա­կա­յա­նում, կի­սա­դա­տարկ էր ինք­նա­թի­ռի սրա­հը, սահ­մա­նա­փակ թվով ուղևոր­նե­րի միջև պահ­պան­ված էր եր­կու մետր սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյու­նը: Այդ­պես էլ թռա ու վե­րա­դար­ձա հայ­րե­նիք: Երբ չորս ժամ թռիչ­քից հե­տո Ա­րա­րատս արևի շո­ղե­րի մեջ տե­սա, սր­տիցս թռավ՝ ա՜խ: Ե­կա, որ ժո­ղովր­դիս հետ լի­նեի, բայց ժո­ղովր­դիս հետ չե­ղա, ո­րով­հետև տասն­չորս օր պի­տի ինք­նա­մե­կու­սաց­վեի: Երբ ան­ցան այդ տասն­չորս օ­րե­րը, ինք­նա­մե­կու­սաց­վե­ցին բո­լո­րը: ՈՒ էդ­պես էլ ապ­րում եմ մինչև է­սօր՝ մե­կու­սա­ցած, կի­սա­մե­կու­սա­ցած, պա­տե­րիս մեջ:
-Կարճ ժա­մա­նակ անց մեր եր­կի­րը պա­տու­հա­սեց ևս մեկ ար­հա­վիրք՝ պա­տե­րազ­մը: Ե­թե կա­րո­ղա­նա­յիք կան­խա­տե­սել պա­տե­րազ­մի սան­ձա­զեր­ծու­մը, դա կազ­դե՞ր հայ­րե­նիք վե­րա­դառ­նա­լու Ձեր ո­րոշ­ման վրա:
-Ի­հա՛ր­կե, կազ­դեր. ես ա­վե­լի շուտ կվե­րա­դառ­նա­յի կամ չէի էլ մեկ­նի: Ըստ իս՝ ե­թե ամ­բող­ջու­թյա­նը բան պա­տա­հի, դր­սե­րում ան­տե­րի պես մնա­ցած մասն ու՞մ է պետք:
-Սո­վո­րա­բար, յու­րա­քան­չյուր փոր­ձու­թյու­նից դա­սեր են քա­ղում: Ի՞նչ դաս ենք քա­ղում և պի­տի քա­ղենք դեռ ա՛յս պա­տե­րազ­մից:
-Հար­ցե՜ր, հար­ցե՜ր, հար­ցե՜ր: Եվ ան­պա­տաս­խան պա­տաս­խան­ներ: Մի՞­թե սա ա­ռա­ջին և միակ փոր­ձու­թյունն է. կամ, գու­ցե, վեր­ջի՞­նը՝ բա­զում հա­զա­րա­մյակ­նե­րով հաշվ­վող մեր՝ նույ­նիսկ մեր ձեռ­քից բռ­նա­զավ­թել փոր­ձող պատ­մու­թյան է­ջե­րում: Նո՞ր միայն դա­սեր պետք է քա­ղենք: Դա­սե՜ր… Գու­ցե հենց նրան­ցի՞ց՝ պատ­մու­թյուն խե­ղող­նե­րի՞ց պի­տի դա­սեր քա­ղենք, նրան­ցից, որ յու­րա­քան­չյու­րի աշ­խա­տած լու­ման խլե­լով, թոռ­նե­րի և ծոռ­նե­րի հա­մար այ­լոց եր­կր­նե­րը բռ­նա­զավ­թե­լով՝ Մեծ Թու­րան (թյո՜ւ, թյուր-ան) ստեղ­ծե­լու գու­մար են դի­զում և աչք­նե­րը հա­ռած ի­րենց «մեծ գա­ղա­փա­րին»՝ քոչ­վոր ոչ­խա­րի անլ­վա բր­դե­րի մեջ ա­ճած ճիճ­վից տձև հրե­շի վե­րա­ճած՝ ա­նընդ­հատ գա­լիս են մեզ ու այ­լոց վրա: Իսկ մենք ար­դեն քա­նի՜ տաս­նա­մյակ, փո­խա­նակ վեր­ջին տեխ­նո­լո­գիա­նե­րով զին­ված հա­րուստ, ան­պարտ բա­նակ, սե­փա­կա­նին զու­գա­հեռ՝ պե­տա­կան հզոր ար­դյու­նա­բե­րու­թյուն ստեղ­ծենք, չգի­տես՝ ինչ ենք ա­նում: Ոչ թե գի­տա­հե­տա­զո­տա­կան ինս­տի­տուտ­նե­րը պի­տի փա­կենք, այլ նո­րերն ստեղ­ծե­լով՝ մեր ե­րե­խա­նե­րի խել­քը մեզ պի­տի ծա­ռա­յեց­նենք և մեր պատ­մու­թյու­նը, լե­զուն, տե­սա­կի կա­ցու­թաձևը չգ­ցենք շնե­րի բե­րա­նը՝ ի­րենց ձևով խե­ղե­լու: Իշ­խա­նու­թյան հա­սած ե­րեկ­վա չտե­սը, աղ­քա­տը, աչ­քա­ծա­կը, շքեղ ա­ռանձ­նատ­ներ, գեր­շա­հույթ ակն­կա­լող ու բա­րո­յազր­կող, տե­սակ խե­ղող կա­զի­նո­ներ, գի­շե­րա­յին ա­կումբ­ներ, փա­ռա­հեղ ռես­տո­րան­ներ կա­ռու­ցե­լով, եր­կի­րը չպի­տի քան­դի: Այս դա­սե­րը պի­տի քա­ղենք:
-Այս ի­րա­վի­ճա­կում կա­րո­ղա­նու՞մ եք գրել:
-Գրել եմ, գրում եմ, կգ­րեմ: Կարճ ժա­մա­նակ ա­ռաջ հա­մա­վա­րա­կի մա­սին եմ գրել՝ «Բա­ցիլ, որ հա­նի­րա­վի կո­չի կո­րո­նա»: Այս ստո­րու­թյու­նը կո­րո­նա՝ թագ կոչ­վե­լու ի­րա­վուն­քը չու­նի: Սա ար­հես­տա­ծին, մար­դա­ծին վի­րուս է: Մար­դու ստեղ­ծա­գոր­ծու­թյուն է՝ թե­լադր­ված «300-ի կո­մի­տեի» օ­րենք­նե­րով: Չեմ վա­խե­նում այս մա­սին ա­սել: Ա­յո՛, սա մա­սո­նա­կան ծրա­գիր է, որ նպա­տակ ու­նի երկ­րա­գուն­դը բեռ­նա­թա­փե­լու մարդ­կան­ցից: Ով կմա­հա­նա՝ կմա­հա­նա, մնա­ցած­նե­րին էլ կխե­ղա­թյու­րեն դի­մակ­նե­րով, հա­վաք­ներն ար­գե­լե­լով և այլն, և այլն: Ե­րե­խա­նե­րին դի­մա­կա­վո­րե­լով, մա­քուր օ­դից զր­կե­լով՝ ու­ղեղ­նե­րը թերս­նու­ցում են: Այ­սինքն՝ ե­թե մենք ինք­ներս խե­լոք չգտն­վենք և հա­մա­պա­տաս­խան վար­քա­գիծ չդրսևո­րենք, մեր սե­րունդ­նե­րը կդառ­նան ա­բո­րի­գեն­ներ՝ աֆ­րի­կյան թերս­նուց­ված ցե­ղե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի նման: Հի­մա էլ գրում եմ պա­տե­րազ­մի մա­սին, ի­հար­կե: Եվ մեր երկ­րում սկս­ված այս պա­տե­րազ­մը նույն­պես այդ «300-ի կո­մի­տեի» ձեռ­քի գործն է:

-Ի՞նչ ա­սել է՝ խե­լոք գտն­վել:
-Ընդ­հան­րա­պես, ես չեմ հաս­կա­նում շատ բա­ներ, որ հի­մա կա­տար­վում են մեր կյան­քում: Տրանս­պորտ եմ բարձ­րա­նում, փո­ղո­ցով եմ քայ­լում, կող­քիս ան­վերջ տես­նում եմ սևա­մորթ­ներ, ա­րաբ­ներ, հն­դիկ­ներ: Կար­ծեմ օ­րենք ու­նեինք, որ Հա­յաս­տա­նում պե­տա­կան լե­զուն հա­յե­րենն է: Ես ին­չու՞ ան­վերջ պի­տի օ­տար լե­զու լսեմ իմ երկ­րում: Ե­թե էդ մար­դիկ ու­սա­նող­ներ են, սո­վո­րում են մեր երկ­րում, ին­չու՞ չեն խո­սում հա­յե­րեն: Ինչ­պե՞ս է Ռու­սաս­տա­նում, մյուս երկ­րե­նում: Պի­տի խո­սես ի­րենց լեզ­վով, ե­թե ապ­րում, սո­վո­րում կամ աշ­խա­տում ես այդ երկ­րում: Մեր երկ­րում էլ պի­տի դա պար­տադր­վի, որ­պես­զի օ­տա­րազ­գին իմ երկ­րում իմ դեմ «տե­ռակտ» չա­նի: Հե­րի՛ք ե­ղավ: Կա­րո՞ղ ենք մենք ինք­նա­պաշտ­պա­նա­կան բնազդ ու­նե­նալ: Ա­ռաջ ու­նեինք, հի­մա կորց­նում ենք ու շու­տով կկորց­նենք իս­պառ: Բա­վա­կա՛ն է:
-Կար­ծես թե ծրագ­րա­յին կեր­պով ենք կորց­նում. պե­տա­կան պաշ­տո­նյա­յի մա­կար­դա­կով խրա­խուս­վում, վառվ­ռուն լույ­սե­րի ներ­քո է մա­տուց­վում Հա­յաս­տանն այ­լոց հայ­րե­նի­քը դարձ­նե­լու հե­ռան­կա­րը: Եվ պա­տե­րազ­մա­կան ծանր օ­րե­րին մեր փո­ղոց­նե­րում տես­նում եմ ու­րախ-ան­հոգ թրև ե­կող, ի­րենց ավ­տո­մե­քե­նա­նե­րում ռիթ­միկ-մա­ժո­րա­յին ե­րաժշ­տու­թյուն լսող օ­տա­րազ­գի­նե­րի: Սա՞ է Հա­յաս­տա­նի հե­ռան­կա­րը՝ ըստ ո­մանց պատ­կե­րաց­ման:
-Լա՛վ, ե­թե Հա­յաս­տանն ու­զում են դարձ­նել ա­րաբ­նե­րի, պա­կիս­տան­ցի­նե­րի, հն­դիկ­նե­րի հայ­րե­նիք, ես կու­զեի ի­մա­նալ, թե դրանք ին­չո՞վ են ա­վե­լի լավ թուր­քե­րից: Էս մի բուռ Հա­յաս­տանն ին­չո՞ւ պի­տի լի­նի ու­րիշ­նե­րի հայ­րե­նի­քը: Որ օ­րը դա ե­ղավ, այդ օ­րը Հա­յաս­տա­նը, որ­պես այդ­պի­սին, կդա­դա­րի գո­յու­թյուն ու­նե­նա­լուց: Ա­մոթ է ազ­գա­յին ինք­նա­գի­տակ­ցու­թյու­նը ճն­շել այն­քան, որ դու քո երկ­րում քեզ մարդ չզ­գաս: Էս­քան տա­րի ին­չե­րի ա­սես դի­մա­ցանք՝ ա՞յս օր­վա հա­մար:
-Այս վի­ճա­կը երբ­վա­նի՞ց է սկ­սվել՝ ըստ Ձեզ:
-Սկս­վել է այն ժա­մա­նակ­վա­նից, երբ ա­սա­ցինք, որ ար­դյու­նա­բե­րու­թյու­նը, գոր­ծա­րան­նե­րը մե­րը չեն, ո­րով­հետև սո­վե­տի ստեղ­ծածն են, թշ­նա­մու ստեղ­ծա­ծը: Եվ քան­դե­ցինք ամ­բող­ջը, վա­ճա­ռե­ցինք Թուր­քիա­յին՝ որ­պես հումք, որ­պես մե­տաղ:
-Որ­պես­զի այդ հում­քից զենք, փամ­փուշտ պատ­րաս­տեն ու սպա­նեն մեզ:
-Ա­յո՛, ա­յո: Ա՛յ այդ ժա­մա­նակ­վա­նից էլ սկս­վել է այս քաո­սը: Մենք ար­դյու­նա­բե­րու­թյա­նը ձեռք չպի­տի տա­յինք: Մեր եր­կի­րը ար­դյու­նա­բե­րա­կան հզոր պո­տեն­ցիալ ու­ներ: Քան­դե­ցինք: Ժո­ղո­վուր­դը մնաց ա­ռանց աշ­խա­տան­քի: Մար­դիկ լց­վե­ցին գնացք­ներն ու գնա­ցին ի­րենց երկ­րից:
-Ին­չո՞ւ այդ­պես ա­րե­ցինք: Չէի՞նք գի­տակ­ցում՝ ինչ ենք ա­նում, թե՞ կար ար­տա­քին պար­տադ­րանք, ո­րին չկա­րո­ղա­ցանք ընդ­դի­մա­նալ:
-Կար­ծում եմ՝ էյ­ֆո­րիա­յի մեջ էինք: Ղե­կա­վար­ներն ա­սում էին, որ դրանք թշ­նա­մու ստեղ­ծած­ներն են, պի­տի ոչն­չաց­վեն: Այդ թշ­նա­մուց հե­տո ե­կան մյուս թշ­նա­մի­նե­րը, հե­տո դրանց հա­ջորդ­նե­րը, հի­մա էլ՝ նո­րե­րը: Ախր բո­լորն էլ մե­րոնք են: Ես չեմ ու­զում թշ­նա­մի հա­մա­րել: Բայց երբ մար­դը մտա­ծում է, որ հա­զիվ ձեռ­քը ղեկ է ըն­կել, ու ին­քը պի­տի թա­լա­նի եր­կի­րը, ես նրան չեմ կա­րող իմ բա­րե­կա­մը հա­մա­րել: Կա­րող եմ թշ­նա­մի չտես­նել նրա մեջ, բայց նա իմ բա­րե­կամն էլ չէ:

-Դուք եր­կար տա­րի­ներ դա­սա­խո­սել եք «Հայ ի­րա­վա­կան մտ­քի պատ­մու­թյուն» ա­ռար­կան: Ի­րա­վա­կան խար­խա­փուն հա­մա­կարգ ու­նե­ցող կամ, գու­ցե, առ­հա­սա­րակ չու­նե­ցող մեր երկ­րում այդ ա­ռար­կա­յի ան­վա­նումն ան­գամ մի տե­սակ աբ­սուր­դա­յին է հն­չում:
-Ա­յո՛: Ի թիվս այլ հաս­տա­տու­թյուն­նե­րի՝ դա­սա­խո­սել եմ նաև դա­տա­խազ­նե­րի վե­րա­պատ­րաստ­ման ա­կա­դե­միա­յում:
-Այն շեր­տին եք դա­սա­խո­սել, որն ա­մե­նա­քիչն է շա­հագր­գիռ, որ ի­րա­վա­կան միտքն իր ա­ռա­քե­լու­թյունն ի­րա­կա­նաց­նի մեր երկ­րում: Եվ ի՞նչ, հե­տաքր­քր­վա՞ծ էին Ձեր դա­սա­խո­սու­թյուն­նե­րով նրանք:
-Ա­յո՛: Ե­թե սկզ­բում քա­մահ­րան­քով էին նս­տում լսա­րա­նում, հե­տո բո­ղո­քում էին, որ դա­սըն­թա­ցը կարճ է: Ա­մե­նա­վատն այն էր, որ դա­տա­խազ­նե­րը, դա­տա­վոր­նե­րը, դա­տա­պաշտ­պան­նե­րը գա­լիս-նս­տում էին ա­ռա­ջին դա­սե­րիս, շա՜տ վերևնե­րից նա­յում էին վրաս, բայց եր­կու դաս հե­տո հնա­զանդ ու­սա­նող­ներ էին դառ­նում: Նրանց հա­մալ­սա­րան­նե­րում չեն դա­սա­վան­դել Մխի­թար Գոշ, Դա­տաս­տա­նա­գիրք, հայ ի­րա­վա­կան մտ­քի պատ­մու­թյուն: Հի­մա մենք դպ­րո­ցում Հայ ե­կե­ղե­ցու պատ­մու­թյուն ա­ռար­կա­յին ենք տեղ տա­լիս: Դրա փո­խա­րեն ա­վե­լի խե­լոք բան կա­րե­լի է ա­նել՝ մտց­նել Հայ ի­րա­վա­կան մտ­քի պատ­մու­թյուն ա­ռար­կան, որն սկս­վում է Թա­դեո­սից՝ Հա­յաս­տան մուտք գոր­ծած՝ Հի­սու­սի ա­ռա­ջին ա­ռա­քյա­լից: Իսկ ե­թե մի քիչ էլ ա­ռաջ գնանք, կտես­նենք, որ հայ ի­րա­վա­կան մտ­քի պատ­մու­թյունն սկս­վում է ՈՒ­րար­տուից, ու­րար­տա­կան աստ­ված­նե­րից, ու­րար­տա­կան ար­քա­նե­րից, ո­րոնք մեկ խա­ղո­ղի որթ ոչն­չաց­նե­լու հա­մար ան­գամ սահ­մա­նում էին խիստ պա­տիժ, և սա, ըստ էու­թյան, ի­րա­վա­կան նորմ էր, քա­նի որ այն սահ­մա­նում էր ար­քան՝ Խալ­դի աստ­ծու ա­նու­նից: Սուրբ Թա­դեո­սը գրել է ա­ռա­ջին ի­րա­վա­կան կա­նո­նա­գիր­քը: Մեր ի­րա­վա­կան միտքն այն­քան բե­ղուն է և այն­քան մար­դա­սի­րա­կան: Հայ ի­րա­վա­կան միտ­քը ոչ մի դա­տաս­տա­նագր­քում մա­հա­պատ­ժի են­թար­կե­լու կետ չու­նի: Մենք միակ եր­կիրն ենք, որ հին ժա­մա­նակ­նե­րում եր­բեք մար­դուն չի դա­տա­պար­տել սպա­նե­լու, ոչն­չաց­նե­լու: Եվ ի՞նչ են ա­րել. մար­դուն ե­կե­ղե­ցին է դա­տել, ե­կե­ղե­ցին է ե­ղել դա­տա­վոր: Ա՛յ այս համ­գա­ման­քը նկա­տի ու­նեմ՝ ա­սե­լով, որ Հայ ե­կե­ղե­ցու պատ­մու­թյուն ա­ռար­կա­յի փո­խա­րեն պի­տի անց­նեն հայ ի­րա­վա­կան մտ­քի պատ­մու­թյուն, ո­րով­հետև այս եր­կու­սը միշտ միա­ձույլ են ե­ղել:


Զրույ­ցը վա­րեց
Կա­րի­նե ՌԱ­ՖԱ­ՅԵ­ԼՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 50715

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ